Բանգլադեշի մայրաքաղաքում գործարանում հրդեհի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Հրդեհն սկսվել է Nasim Plastic գործարանում այն բանից հետո, երբ պայթել են գազի բալոնները:

«Առայժմ հայտնաբերել ենք 8 մարմիններ»,-ասել են տեղի ուստիկանությունից, հաղրոդում է Gazeta-ն:

Ոստիկանները խոստովանել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ աշխատողների մի մասը գտնվում է շենքի 4-րդ հարկում, որտեղից նրանց չի հաջողվում տարհանել:

Հրդեհը մարելու գործողությունը շարունակվում է: