Բրիտանացի հետազոտողների մի խումբ կարծում է, որ աղքատ երկրներին հատկացվող օգնությունը չպետք է սահմանափակվի միայն գումարով։

Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտը պետք է ուշադրություն դարձնի նաեւ այդ երկրների իշխանությունների հետ տարվող աշխատանքներին, որպեսզի կարողանա գործադրել  քաղաքական ազդեցություն եւ կանխի հակամարտությունների սրումը։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով միջազգային զարգացման հանձնաժողովի փորձագետներին։

Միաժամանակ նրանք առաջվա պես իրենց նպատակն են համարում հասնել նրան, որ Բրիտանիայի իշխանությունները երկրի եկամտի 0.7 տոկոսը ծախսեն միջազգային օգնության վրա։