Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրապարակվել են Լոուրենս Օլիվիեի՝ Վիվիեն Լիին ուղղված սիրային նամակները: The Daily Mail-ը հիշեցնում է, որ այս դերասանների սիրավեպը համարվում է մեծագույններից մեկը XX դարում:

Սիրավեպի ընթացքում Օլիվիեն Լիին ավելի քան 200 նամակ է գրել: Ամեն ինչ սկսվել է 1936 թվականին, երբ երկուսն էլ դեռեւս ամուսնացած էին իրենց զուգընկերների հետ, եւ ավարտվել 1960 թվականին, Օլիվիեի եւ Լիի ամուսնալուծությամբ:

Դերասանի գրած բավական բաց նամակները հրապարակել են Վիկտորիայի եւ Ալբերտի լոնդոնյան թանգարանի համակարգողները: «Ես իսկապես սիրում ու երկրպագում եմ ձեզ»,- գրել է Օլիվիեն իր սիրելիին եւ հավելել, որ Լին մշտապես իր սրտում եւ մտքերում է:

Ըստ Gazeta-ի, Լիի հետ ամուսնանալուց հետո 1940 թվականին Օլիվիեն գրել է, որ չի կարող է արտահայտել կնոջ հանդեպ իր զգացմունքներն ու մտքերը: 1960-ականների սկզբին, երբ զույգի հարաբերություններն ավարտվեցին ամուսնալուծությամբ, դերասանը գրել է, որ աղոթում է Լիի երջանկության համար: