Եղիսաբեթ 2-րդ թագուհին սառել է Նորֆոլքում պատարագի այցելելիս, գրում է The Daily Mail-ը:

Չնայած վադագույն վերարկուին եւ գլխարկին, սպիտակ շարֆին եւ սեւ ձեռնոցներին միապետուհին ավտոմեքենայից դուրս գալիս չի կարողացել չդողալ, ասվում է հոդվածում:

Նորֆոլքում Եղիսաբեթ 2-րդին եւ նրա ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, դիմավորել են երկրպագուները: Պատվավոր հյուրերը ոչ միայն ներկա  են պատարագին, այլ նաեւ մասնակցել են նոր հրշեջ կայանի բացման հանդիսությանը:

Ակնկալվում է, որ Էղիսաբեթ 2-րդն ու արքայազն Ֆիլիպը հիմնական նստավայր կվերադառնան փետրվարի 6-ին: