Ղազախստանում այսօր ձերբակալել են ամուսիններին, ովքեր փորձել են նորածին որդուն փոխանակել ավտոմեքենայի հետ: Ընդ որում, նրանց փող պետք չի եղել. խնդրել են վճարել արտասահմանյան մակնիշի մեքենայով:

Ըստ НТВ-ի, ոստիկանություն տեղեկություն է ստացվել ամուսնական զույգի մասին, ովքեր փորձել են իրենց նորածին երեխային փոխանակել Toyota Camry մակնիշի մեքենայի հետ:

Իրավապահները բերման են ենթարկել զույգին: Նրանց հարցաքննում են, իսկ փոքրիկին փոխանցել են բժիշկներին: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ տղան միանգամայն առողջ է:

Պարզվել է, որ երեխայի մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրն աշխատում է քաղաքի ձեռնարկություններից մեկում:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի առեւտուր անելու մեղադրանքով: