Իսպանիայի նախարարների խորհուրդը որոշել է Ferrari մակնիշի ավտոմեքենաներից մեկը, որը Խուան Կարլոս Առաջինին է նվիրել Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը, հանձնել ֆինանսների նախարարությանը, հաղորդում է «Իսպանիա պո ռուսկի»-ն:

Մեքենան մոտ ապագայում ֆինանսների նախարար Կրիստոբալ Մոնտորոն կներկայացնի աճուրդի: Կառավարության ենթակայության տակ գտնվող մյուս Ferrari-ն նույնպես աճուրդի կհանվի:

Հայտնի է, որ այդ մեքենան չի օգտագործվում, քանի որ կառավարական համարանիշեր չունի եւ ապահովագրված չէ:

Ավտոմեքենան, որը կփոխանցեն ֆինանսների նախարարությանը, հաշվառման էր դրված Trafico-ում եւ վարել են Պիրենեյան թագավորությունում: Աճուրդի օրը դեռ նշանակված չէ:

Մեքենաների տեխնիկական բնութագիրը դեռ հայտնի չէ, քանի որ նախկին սեփականատերերը տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը չեն ներկայացրել հանձնաժողովին: Դեռեւս բացակայում է նաեւ մեքենաների մեկնարկային գները:

Նշենք, որ թագավորական ընտանիքի անդամները, համաձայն նվիրատվության մասին օրենքի, չեն կարող այսպիսի նվերներ ընդունել, քանի որ դրանք շքեղություն են համարվում: