ԱՄՆ ամենահայտնի հանցագործներից մեկի՝ 80-ամյա սերիական մարդասպան Չարզ Մենսոնի եւ նրա երկրպագուհու՝ Էֆթոն Բերթոնի հարսանիքն այդպես էլ չի կայացել, գրում է The Los Angeles Times-ը:

«Մենսոնի ամուսնությունը չի կայացել», - հայտարարել է Քալիֆորնիա նահանգի պատիժների իրականացման եւ բանտարկյալների վերականգնման վարչության մամուլի արտուղար Թերրի Թորնթոը: Մենսոնն իր պատիժը կրում է Քորքորն բանտում:

Թե ինչ պատճառով է չեղարկվել ամուսնական արարողությունը, հայտնի չէ: Սակայն թերթը շում է, որ զույգը նախկինի պետս կարող է ամուսնության նոր թույլտվության դիմում ներկայացնել, հայտնում է Gazeta-ն:

Չարլզ Մենսոնն անձամբ սպանություններ չի կատարել, սակայն հանդիսացել է դրանց կազմակերպիչը եւ «Ընտանիք» սեկտայի հոգեւոր առաջնորդը։ 1970-ին նրան դատապարտել են մահապատժի, սակայն Քալիֆորնիայում դրա ապաքրեականացումից հետո դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

2012-ին նրան 12-րդ անգամ մերժել են վաղաժամկետ ազատ արձակել, հաջորդ անգամ նա կարող է դիմել նույն խնդրանքով միայն 15 տարի անց։