Ryanair ավիաընկերության աշխատակիցները զվարճանալու նոր տարբերակ են գտել. Նրանք թռիչքուղում հսկայական ֆալոս են նկարել, որը հայտնվել է համացանցում, հաղորդում է Metro-ն:
Լուսանկարն արվել է Դուբլինի օդանավակայանում: Լուսանկարի հեղինակը ընկերության աշխատակիցներից է, որը այն հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում եւ գրել. «Հնարավոր է, տեխնիկայից մեր տղաները լավ գլուխ են հանում, բայց արվեստից՝ այնքան էլ չէ: Ինչպես տեսնում եք, նրանք մոռացել են նկարել իրենց օդանավի թեւերը»:
Լուսանկարն արագ տարածվել է համացանցում: Ryanair-ի ներկայացուցիչներն ավելի ուշ հաստատել են լրագրողներին, որ լուսանկարն իրական է, հաղորդում է Vesti-ն:





























