Կանադացի Քիթ Անդերսոնը հայտնի է դարձել ողջ երկրում այն բանից հետո, երբ սկսել է իր աջ ձեռքին որդու արած նկարներով տատու անել: Ընդ որում, դրանց մի մասը օգնել է դաջել հենց որդին:

Քիթի որդին 11 տարեկան է, իսկ առաջին նկարը հոր ձեռքին հայտնվել է 8 տարի առաջ: Դա երիցուկի նկար էր: Հիմա ամեն տարի Անդերսոնը մեկական տատու է ավելացնում: Նրա խոսքով՝ նման անսովոր ձեւով ինքը ցանկանում է պահպանել որդու՝ իր համար ամենաարժեքավոր եւ թանկ նկարները , հաղորդում է Lifenews-ը: