Lego կոնստրուկտորը ճանաչվել է աշխարհի լավագույն խաղալիքը՝ առաջ անցնելով «Մոնոպոլիա» խաղից ու Action Man տիկնիկներից: Ըստ The Daily Express-ի, համապատասխան վարկանիշը կազմել է ToyNews-ը՝ խաղալիք արտադրողների եւ այդ ոլորտի մասնագիտացված այլ ընկերությունների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով:
Վարկանիշում ընդգրկվել են նաեւ Scalextric-ի մայրուղիներն ու մրցարշավային ավտոմեքենաները (4-րդ հորիզոնական): 5-րդ տեղում Subbuteo սեղանի խաղերն են, իսկ 6-րդ եւ 7-րդ հորիզոնականները բաժանել են Ռուբիկ խորանարդիկն ու «Աստղային պատերազմներ»-ի խաղալիքները:
Lenta-ի փոխանցմամբ, լավագույն տասնյակը եզրափակել են Matchbox-ի մեքենաները, Բարբի տիկնիկները եւ խաղաթղթերը:





























