Ուրուգվայում հնեաբանները արտառոց հնագույն կրծողի մնացորդներ են գտել կենդանին կշռել է մոտ մեկ տոննա եւ իր չափերով հիշեցրել բիզոնի։

Հայտնաբերված կաթնասունը ստացել  Josephoartigasia monesi անունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Յորքի համալսարանի բրիտանացի գիտնականները, հետազոտելով կենդանուն, կարողացել են գնահատել կծելու ուժն ու նրա տարիքը։ Ըստ մասնագետների, կրծողն ապրել է Երկրի վրա մոտ 3 մլն տարի առաջ։ Իր ատամները կրծողն օգտագործել է ոչ միայն կրծելու եւ ուտելիք կտրելու, այլեւ՝ հող փորելու եւ գիշատիչներից պաշտպանվելու համար։

«Փղամուկը» չափազանց հզոր ատամներ է ունեցել, որոնք համեմատելի են վագրի ատամների հետ։ Կրծողի գանգն ու մարմնի այլ մասերը ցուցադրվում են Մոնտեվիդեոյի Ազգային թանգարանում։