«Գահերի խաղը» սերիալը, որը հեռուստաէկրանների առջեւ միլիոնավոր լսարան է հավաքում, արդեն կարող է ֆանտաստիկ պատմության երկրպագուներին հավաքել սեղանի շուրջ:

Լոնդոնում թեմատիկ ռեստորան է բացվելու, որի այցելուները կկարողանան համտեսել իրենց սիրելի հերոսների նախընտրած ուտեստները: Արքավայել ուտեստները մատուցվելու են «իր տեսակի մեջ միակ խնջույքի ընթացքում»: Հենց դա են խոստանում ռեստորանի հիմնադիրները, որը բրիտանական մայրաքաղաքում ընդամենը երեք օր կգործի: Իսկ բացումը նվիրված է BluRay-ում սերիալի չորրորդ սեզոնի մեկնարկին:

Ըստ Informing-ի, խնջույքին ոչ բոլորը կարող են մասնակցել: Տեղերը խաղարկվում են HBO կայքում:

Ի դեպ, հատուկ այս նախագծի համար «Գահերի խաղի» կարգախոսը՝ «Բոլոր մարդիկ պետք է մահանան», վերաձեւակերպվել է եւ հնչում է այսպես. «Բոլոր մարդիկ պետք է ընթրեն»: