«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է ՀՀ ԿԳՆ-ն ստուգումներ է իրականացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Բուհում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այդ ստուգումները ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դեմ են ուղղված եւ ԿԳՆ-ում արդեն որոշել են հրաժետ տալ Թոքմաջյանին:

Դրա համար էլ հիմա փորձում են նրան հասկացնել, որ հրաժարական ներկայացնելու ժամանական է: ՀՊՃՀ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը Հովհաննես Թոքմաջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Սահմանված կարգով ժամանակ առ ժամանակ նախարարությունն աուդիտ է անցկացնում: Իսկ այդ խոսակցությունները (իր պաշտոնանկության մասին - «Ժողովուրդ») անհիմն են»:

Հիշեցնենք, որ անցած տարի Հովհաննես Թոքմաջյանը սեքս սկանդալի մեջ էր հայտնվել, նրա սեռական բնույթի գրագրությունը ուսանողներից մեկի հետ հրապարակվեց, բայց ռեկտորի համար ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: