«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածինցիները, պարզվում է, տեւական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից. սենյակը փակ է: Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երեւանի հիվանդանոցներից որեւէ մեկը:

Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու հանգամանքը: «Էխոկարդիոգրաֆ կոչվող ապարատի աշխատակցին տարել են Հայոց բանակ՝ ծառայության: Այդ պատճառով ներկա պահին մենք համապատասխան մասնագետ չունենք: Մեր հիվանդանոցի պաշտոնական կայքէջում տեղադրելու ենք հայտարարություն: Ինքներս էլ ենք մտահոգված այս խնդրով»,- պարզաբանեց Էջմիածնի հիվանդանոցի փոխտնօրենը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: