Ամբողջ աշխարհում սուրբ Վալենտինի օրը ասոցացվում է շոկոլադի, պաղպաղակի եւ քաղցր կրեմի հետ, բայց ոչ Ճապոնիայում: Այստեղ սիրահարների օրը հաճախ իրար նվիրում են ձկնային կամաբոկո կարկանդակներ:
Այդ կարկանդակները գեղեցիկ սրտիկների տեսք ունեն եւ զարդարված են նուրբ գույներով:
Ձկնային կարկանդակները չեզոք համ ունեն եւ հարմար են գինու, գարեջրի կամ թեյի հետ ուտելու համար: Մեկ տուփ կամաբոկոն, որտեղ կա 8 սրտիկ-կարկանդակ, 10 դոլար է:



























