ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն:
Սիսիանի եւ Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է:
Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Բուք է սկսվել Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























