Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 7/1 շենքի բակում այրվում է աղբ:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.56-ին, մարվել՝ 05.13-ին: Այրվել է 5 պլաստմասե աղբաման, թիվ 114 ենթակայանում՝ մալուխներ (մոտ 20 գմ), եւ մասամբ ջերմահարվել է հարակից կայանված ««Նիսսան» մակնիշի Լ2040 պետհամարանիշով ավտոմեքենան:





























