Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 31-ամյա Նվեր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. դեկտեմբերի 17-ից ԼՂՀ ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):