ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հունվարի 12-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների եւ տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 3.79մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 44 որոշում եւ հաշվարկվել է 7.47մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  10 գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում եւ հաշվարկվել է 5.45մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական չորս վարույթ ընթացքի մեջ են: 

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է  100.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 84.0հազ.դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:      

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 81.7հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում նմանատիպ խախտման համար կայացվել է 450.0հազ.դրամ վարչական տուգանքի երկու որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 400.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման  համար  կայացվել է  150.0հազ.դրամ  վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 1,137մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամաբ կայացվել է 50.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում, Գեղարքունիքի  տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. վարչական տուգանքի  որոշում,  Արարատի տարածքային բաժնի կողմից հինգ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, Արմավիրի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. վարչական տուգանքի  որոշում, իսկ  Շիրակի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: 

Բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր. վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 30.0հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար տասնմեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 11 որոշում եւ հաշվարկվել է 411.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Լոռու տարածքային բաժնի բաժնի կողմից հայտնաբերված նույն խախտման  համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 240.66հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. վարչական տուգանքի  որոշում:

Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության  համար երկու  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 6.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաեւ հրացան: 

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան  ապօրինի որսի  համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 35.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ որսի կանոնների խախտման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային ստորաբաժանման կողմից  իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40հատ  «սիգ» տեսակի  ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից 12.01.2015–06.02.2015թթ.  ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  19.1 մլն. դրամ: