Աշխատակիցները ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հատուկ պարծանքն են: Այսօր ընկերությունում աշխատում են որակավորված մասնագետներ, գիտությունների թեկնածուներ, մասնագիտական ատեստավորում ունեցող մասնագետներ, Քեմբրիջում եւ այլ անգլոսաքսոնական կրթական կենտրոններում կրթություն ստացած երիտասարդ ու հեռանկարային ղեկավարներ:

Այսպես, օրինակ, Ընկերության գործադիր տնօրենի տեղակալներ Արեւշատ Մելիքսեթյանը, Իրինա Արությունովան, Սամվել  Մարգարյանը եւ մի շարք այլ ղեկավարներ իրենց անձնական օրինակով այսօր ոգեշնչում են ԻՆԳՈ-ի երիտասարդ աշխատակազմը, ցուցադրելով որակյալ կրթության եւ գործնական հաջողության անմիջական փոխկապակցվածությունը: Հարկ է նշել նաեւ, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ընտանիքի անդամներից շատերն այսօր դասավանդում են հանրապետության առաջատար բուհերում, հանդիսանում պետական քննական հանձնաժողովների անդամներ` անմիջական մասնակցություն ունենալով Հայաստանի ապահովագրական շուկայի ապագայի կերտման գործում: 

Երիտասարդ եւ կրեատիվ կոլեկտիվ, կայացած կորպորատիվ մշակույթ, էրգոնոմիկ աշխատանքային պայմաններ, մասնագիտական աճ` այս եւ մի շարք այլ առանձնահատկություններով է պայմանավորված ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի` Հայաստանում որպես լավագույն գործատուներից մեկը հանդես գալը: Իհարկե, այս մթնոլորտն էապես ազդում է նաեւ հաճախորդների վրա, նրանց մոտ վստահություն ձեւավորելով Ընկերության հանդեպ:

Կիրառելով արեւմտյան լավագույն գործնական ավանդույթներն ու բիզնես-մշակույթը, Ընկերությունը դիտարկում է ցանկացած հաճախորդի որպես ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընտանիքի լիիրավ անդամ, տարեցտարի ավելի հասանելի դարձնելով տարատեսակ ապահովագրական պրոդուկտները, արագ արձագանքելով հաճախորդի պահանջներին ու կարիքներին: Հենց այդ առանցքային հիմնախնդրի լուծմանը` հասանելիության մակարդակի անդադար բարձրացմանն էլ պարբերաբար նվիրվում են Ընկերությունում ընթացող բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ, սեմինարներ ու թրեյնինգներ: 

Արդյունքում` ժամանակին համահունչ եւ տարբեր սոցիալական շերտերի պահանջներից բխող ապահովագրական առաջարկներ, բարեհամբույր վերաբերմունք, կարգավորվող հերթեր, բավարարված հաճախորդներ եւ, իհարկե, փոխվստահություն ապահովագրող-հաճախորդ հարաբերություններում: 

Պատահական չէ, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հայկական ապահովագրական շուկայում առանձնանում է մի շարք առավելություններով: Այսպես, օրինակ, ընկերությունը երաշխավորում է ապահովագրական պայմանագրի ձեռքբերման առավել պարզ ընթացակարգ, ինչպես նաեւ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: Ընկերությունն ունի ավելի քան 2000 գործակալ եւ 200-ից ավելի վաճառքի կետեր ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Այսպիսով, վաճառքի կետերն ու գործակալները Ձեզանից ոչ ավել, քան 5 կմ հեռավորության վրա են գտնվում եւ պատրաստ են կարճ ժամանակում մոտենալ Ձեզ հարմար վայր: Ընկերության աշխատակազմը ակտիվորեն աշխատում է նաեւ վթարված ավտոմեքենային առավել արագ մոտենալու գործընթացն ապահովելու ուղղությամբ. ԱՊՊԱ-ի կանոններով նախատեսված 35 րոպեների փոխարեն ԻՆԳՈ-ի գործակալը մոտենում է վթարված ավտոմեքենային միջինը 20 րոպեների ընթացքում: Հնարավորինս պարզեցվել է նաեւ հատուցման վճարման կարգը, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում բժշկական ապահովագրության հետ կապված հայտերին արագ արձագանքամանը եւ այլն:

Այս ամենից բացի, շատ կարեւոր է, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի փորձագետը, որպես կանոն, կորպորատիվ dress-code-ին հետեւող, բարեկիրթ ու բարեհամբույր անձ է` պատրաստ օպերատիվ կերպով կատարել իր պարտականությունները: Եվ, ամենակարեւորը` Ընկերությունը տալիս է ծառայությունների եւ խոստումների կատարման երաշխիք. ինչպես հայտնի է, ԻՆԳՈՆ ՎՃԱՐՈՒՄ Է ՄԻՇՏ:

Այսպիսով, վերոնշյալ անգլո-ամերիկյան կրթական որակը հայկական ավանդույթների եւ գերմանական ճշգրտության հետ մեկտեղ ստեղծում են բացառիկ մթնոլորտ ԻՆԳՈ-ի ընտանիքում, ինչն ակնհայտորեն ազդում է ընկերության գործունեության որակի վրա: