Յունիբանկի ֆեյսբուքյան էջում մեկնարկել է «Հայրենիքի պաշտպան»  նոր ֆոտոմրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա բանկային քարտ՝ դրամական մրցանակով:

Ֆոտոմրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն անձիք, որոնք կներկայացնեն մրցույթի խորագրին համապատասխան նկար: Հաղթող կճանաչվի իր նկարի օգտին առավելագույն հավանություններ հավաքագրած մասնակիցը:

Մրցույթի անցկացման կանոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում։