Եթե «Եղվարդշին» ընկերությունը չփոխհատուցի Վերին Կարմիր Աղբյուրի բնակիչներին հասցրած վնասը, նրանք նորից բողոքի ակցիա կանեն եւ կփակեն Բերդ տանող ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Նա նշեց, որ բնակիչները նման ակցիա էին արել երեկ եւ իրենց բողոքի ձայնը վերեւներին չհասնի, ապա կշարունակեն ակցիաները, համենայն դեպս իրեն այդպես են ասել:
Գյուղապետը նշեց, որ անցյալ տարի »Եղվարդ շին» ընկերությունը առանց թույլտվության աշխատում էր իրենց գյուղում եւ անփույթ վերաբերմունքի պատճառով հրդեհ էր առաջացել, 12 հա խաղողի եւ պտղատու այգիներ էին այրվել:
«Դատարաններ էին ընկել, թե կփոխհատուցեն, ինքն էլ թե մեղք է, դատի մի տվեք, սվարչիկը չգնա նստի, Նոր տարուց առաջ էլ եկավ, էս մարդկանց խաբեց 50-100 հազար փող տվեց, բայց 2000, 3000 մետրով այգիներ են այրվել, որոնց վրա 3-5 տոննա խաղող կար: Գյուղացի են, բայց շաշ չեն: Կոնյակի գործարանում պարտքեր ունեն, թունաքիմիկատներ էին վերցրել, որ հետո խաղող հանձնելուց գործարանը դուրս գա, հիմա գործարանը պահանջում է գումարը, մարդիկ էլ փող չունեն որ տան»,-ասաց գյուղապետը:





























