Արիզոնայի՝ Սանդրա Դեյ Օ’Քոննորի համալսարանի իրավաբանական քոլեջի ուսանողները մարտի 21-ին եւ 22-ին կանցկացնեն «Հարյուր տարի անց» անունը կրող կոնֆերանս, որը նվիրված է 1915թ. Հայոց Ցեղասպանությանը, հաղորդում է The Armenian Weekly-ն։

Կոնֆերանսին կմասնակցեն մասնագետներ, գիտնականներ, իրավաբաններ եւ ամբողջ աշխարհից եկած համայնքների ղեկավարներ։ Առաջինը զեկույցով հանդես է գալու պրոֆեսոր Թաներ Աքչամը։

Կիրակնօրյա ծրագիրը կներառի հետեւյալ թեմաները՝ «Հայոց ցեղասպանությունը համեմատական հեռանկարներում», «Ցեղասպանության իրավական հիմքը», «Հեռանկարներ. հաշտեցում եւ կարգավորում» եւ «Մոխրից դուրս եկող. ցեղասպանությանը հաջորդող շրջանի մշակույթի  եւ արվեստի հեռանկարները»։ Կոնֆերանսը կեզրափակի պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը։

Կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Գրանցվելու եւ հավելյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել համապատասխան հղումով։