Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ «Center Theatre Group»-ը՝ համագործակցելով Հայ դրամատիկ դերասանների միության (Armenian Dramatic Artists Alliance (ADAA) հետ, կբեմադրի «Անբեմադրելիի բեմադրությունը։ Գազանությունների դրամատիկացման էսթետիկան» անունը կրող ներկայացումը, հաղորդում է Asbarez-ը։

Քըրք Դուգլասի թատրոնում ներկայացումը կկայանա ապրիլի 28-ին՝ ժամը 20։00-ին։

Ներկայացման ժամանակ կընթերցվեն հատվածներ տարբեր դրամաներից, որտեղ խոսվում է Օսմանյան Կայսրություն հայերի կանոնավոր ջարդերի մասին։ Ներկայացումից հետո քննարկում կկազմակերպվի հայ համայնքի հայտնի հյուրերի եւ Լոս Անջելեսի թատրոնի դերասանների հետ։