Ադրբեջանի ուսանողների ընդունելության հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Մալեյք Աբբասզադեն հայտարարել է, որ 9-րդ եւ 11-րդ դասարաններում սովորողների շրջանում կան մարդիկ, որոնք ոչ միայն չեն յուրացրել նվազագույն կրթական ծրագիրը, այլ նաեւ չգիտեն կարդալ եւ գրել, հաղորդում է ԱՊԱ-ն։

Աբբասզադեն նշել է, որ 11-րդ դասարանում սովորողների թվում կա 2, իսկ 9-րդ դասարանում սովորողների թվում՝ 64 նման աշակերտ։ Ըստ նրա, այս վիճակագրությունը ստացվել է քննությունների ղեկավարների արձանագրություններից:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցանկացած շրջանում կա 1-5 նման աշակերտ։ Հանձնաժողովում նաեւ չեն կարողանում բացատրել նաեւ, թե ինչ գիտելիքների հիման վրա են նրանք հասել բարձր դասարաններ։