Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ M-8 միջպետական ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան 29-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, քարերը թափվել են ճամփեզրին եւ չեն խոչընդոտում երթեւեկությանը: Ճամփեզրի մաքրման աշխատանքները կիրականացնեն «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները: