Ֆրանսիական դատարանը բավարարել է Կաննի հիվանդանոցի դեմ ուղղված նյութական փոխհատուցման պահանջով հայցը, որով դիմել էին 2 երեխաների ընտանիքները, որոնց ավելի 20 տարի առաջ շփոթել էին բուժհաստատության աշխատակիցները, հաղորդում է Informing-ը՝ հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։
Հաղորդվում է. որ 1994թ. հուլիսին կլինիկայում ծնվել էր 2 աղջիկ երեխա՝ Մելանին եւ Մանոնը։ Բժիշկները 2 նորածինների մոտ հայտնաբերել էին դեղնախտ, սակայն քանի որ, հիվանդանոցում առկա 2 ինկուբատորներից 1-ը արդեն զբաղված էր, նրանք 2 երեխաներին տեղադրել էին միեւնույն ինկուբատորում։
Ավելի ուշ բժիշկները չեն կարողացել տարբերել երեխաներին եւ երկու մայրերին տվել են ոչ իրենց հարազատ երեխաներին։ Չնայած նրան, որ բժիշկներին չի հաջողվել տարբերություններ գտնել աղջիկների միջեւ, երեխաների ծնողներին հաջողվել է որոշ ժամանակ անց տարբերել նրանց։ Երբ Մանոն Սերրանոն արդեն տաս տարեկան էր, նրա հայրը որոշում է գենետիկ փորձաքննություն անցկացնել, որովհետեւ երեխայի մաշկը ավելի մուգ էր եւ նա ընդհանրապես նման չէր իրեն։
ԴՆԹ-ի թեստի արդյունքում պարզվում է, որ նա Մանոնի բիոլոգիական հայրը չէ, իսկ ավելի ուշ արված մեկ այլ թեստի արդյունքում պարզվում է նաեւ, որ Սոֆյա Սերրանոն Մանոնի կենսաբանական մայրը չէ։ Դրանից հետո ընտանիքը սկսում է փնտրել իրենց աղջկան՝ պարզելով, որ նա ապրել է մեկ ուրիշ ընտանիքում, որտեղ չէին էլ կասկածում, որ դաստիարակում են օտար երեխայի։ Սակայն ծնողները որոշում են չփոխանակել երեխաներին՝ հոգեբանական վնասվածքներից խուսափելու համար։
Դրա փոխարեն նրանք որոշում են համատեղ հայց ներկայացնել այդ հիվանդանոցի եւ նրա բուժանձնակազմի դեմ, որոնք շփոթել էին նորածիններին։ Դատավարությունը տեւել է շուրջ 10 տարի։ Դատարանը որոշել է մասամբ բավարարել հայցորդների պահանջը՝ 12 միլիոն եվրոյի դիմաց տուգանելով 2 միլիոն եվրոյով։





























