Գյումրիի 52-ամյա բնակչուհին երեկ՝ փետրվարի 10-ին, դիմում է դիմում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն՝ տեղեկացնելով, որ օրերս ապակու գործարանի տնօրենը բռնաբարել է իրեն։
Կինը, որը գործարանի աշխատակից է, նաեւ ասել է, որ մինչեւ սեռական ոտնձգություն կատարելը տնօրենն իրեն ինչ-որ թուրմ է խմեցրել:
Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունը բողոքը փոխանցել է ոստիկանություն։ Գործով զբաղվում է ոստիկանության Կումայրի բաժինը։ Կատարվում է քննություն։





























