Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Փամբակ գյուղից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սպարտակ Ն.-ին:

Խուզարկությամբ նրա վերարկուի գրպանի աստառի միջից հայտնաբերվել է լուցկու տուփում լցված չորացված, մանրացված կանեփանման զանգված:

Սպարտակ Ն.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի տերեւներ են, որոնք ինքը 2014 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հավաքել է Փամբակ գյուղի հարակից հանդամասից եւ պահել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: