Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա Մայիս Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունվարի սկզբներին Գառնի գյուղի 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի մի տնից գողացել է տարբեր տեսակի կենցաղային իրեր:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: