Նիդերլանդների Թագավորության 36-ամյա քաղաքացի Ռոննի Փեթրուս Ժոզեֆինան Երեւանից Մոսկվայով մեկնում էր Հոլանդիա։ Ինչպես պարզաբանել է հոլանդացին, ինքը Հոլանդիայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է։ Պարզվել է նաեւ Ռոննիի ճանապարհորդության երթուղին, որը շատ խճճված է եղել։

Իչնպես սգրում է LifeNews –ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, Ռոննին իր մեքենայով Բուլղարիայի եւ Թուրքիայի տարածով Ամստերդամից ժամանել էր Հայաստան։  Երեւանից նա մեկնել էր Վրաստան, սակայն վերադարձել էր եւ որոշ ժամանակ Երեւանում մնալուց հետո մեկնել Սիրիա, որտեղից նորից վերադարձել էր Հայաստան։

Իր մեքենան թողնելով Հայաստանում՝ նա Հոլանդիայի տոմս էր գնել։ Քանի որ չվերթը տրանզիտային էր, նա պետք է մեկներ Մոսկվայով։ Թռիչքի ժամանակ էլ տեղի էր ունեցել միջադեպը, որից հետո հոլանդացուն ձերբակալել էին։ Ինչպես պարզաբանել է Ռոննին, ինքնաթիռում իրեն թվացել է, թե իրեն վտանգ է սպառնում եւ օգնություն է խնդրել։ Երբ տղամարդը սկսել է ծեծել օդաչուների խցիկի դուռը, անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Վոլգոգրադի օդանավակայանում։

«Օտարեկրյա քաղաքացին եղել է սթափ վիճակում, արյան մեջ ալկոհոլ կամ  թմրանյութ  չի հայտնաբերվել։ Իր մոտ նա ոչ մի արգելված իր չի ունեցել։ Ռոննի Փեթրուս Ժոզեֆինան ՌԴ տարածքում գտնվելու իրավունք չունի եւ այս պահին գտնվում է Վոլգոգրադի օդանավակայանի տրանզիտային գոտում»,- LifeNews-ին հայտնել են  օդանավակայանի աղբյուրները։