Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լքել է դահլիճը, որտեղ ընթանում են «նորմանդական քառյակի» բանակցությունները՝ Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստիի» թղթակիցը:

Հանդիպման արդյունքում, որը Մինսկում շարունակվում է ավելի քան 12 ժամ, սպասվում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների կողմից Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրում:

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ «նորմանդական քառյակը» հսկայական առաջընթացի է հասել: Նրա խոսքով՝ ամփոփիչ փաստաթուղթը, որը բաղկացած է 10 կետից, համաձայնեցվել է 80 տոկոսով:

Ստորագրումից հետո փաստաթուղթը կուղարկվի շփման խմբին: