Ուկրաինայի հարցով Մինսկում ընթացող «նորմանդական քառյակի» բանակցություններն ավարտվել են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հանդիպման արդյունքում, որը շարունակվել է ավելի քան 12 ժամ, սպասվում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների կողմից Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրում:

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ «նորմանդական քառյակը» հսկայական առաջընթացի է հասել: Նրա խոսքով՝ ամփոփիչ փաստաթուղթը, որը բաղկացած է 10 կետից, համաձայնեցվել է 80 տոկոսով:

Ստորագրումից հետո փաստաթուղթը կուղարկվի շփման խմբին: