ՀՀ Կառավարությունը  2015թ. Հովարդ Կարագյոզյանի անվան ատամնաբուժարանը  կազատի արտոնագրային վճարումներից։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 12-ին տեղի ունեցած Կառավարության նիստին։ Ինչպես նշված է գրավոր բացատրության մեջ, կլինիկան ազատվում է վճարումներից՝ իբրեւ եկամուտ չհետապնդող բարեգործական հաստատություն։

Հովարդ Կարագյոզյանի հիմնադրամի կողմից բացված կլինիկան գործում է 1991թ. եւ ատամնաբուժական օգնություն է ցուցաբերում սոցիալապես անապահով խավին պատկանող ընտանիքների երեխաներին։ Իր գործունեության ընթացքում ատմաբնաբուժարանում բուժում են ստացել շուրջ 300 հազար երեխաներ, իսկ կենտրոնն իր մասնաճյուղերն է բացել 5 շրջաններում։

Հիշեցնենք, որ Կարագյոզյանի հիմնադրամի բաժինները գործում են Նյու Յորքում, Լիբանանում, Սիրիայում եւ Հայաստանում։