Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկում ընթացող բանակցություններում դեռեւս դրական տեղաշարժեր չկան, իսկ ռուսական կողմի որոշ առաջարկներ նա «անընդունելի» է անվանել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press-ին:
«Ցավոք, դրական նորություններ դեռ չկան: Ներկա պահին չկա ոչ մի նորություն: Հույս դեռեւս կա»,- նշել է նա՝ հայտարարելով նաեւ ռուսական կողմից ներկայացված որոշ «անընդունելի առաջարկների» մասին:
Նախատեսվում է, որ Մինսկում ընթացող հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները եւ Գերմանիայի կանցլերը կստորագրեն Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ:
Հաղորդվում է, որ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ «նորմանդական քառյակը» հսկայական առաջընթաց է գրանցել: Ըստ նրա, վերջնական փաստաթուղթը համաձայնեցված է 80%-ով եւ բաղկացած է ավելի քան 10 կետից:





























