Փետրվարի 11-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 49-ամյա Հայկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի եւ 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքներով:





























