Հայաստանը դեկտեմբերի 9-ին կնշի Ցեղասպանությունների հիշատակի օրը: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների փաթեթը, որը ներկայացրել էին մի խումբ պատգամավորներ, փետրվարի 12-ին արժանացել է Կառավարության հավանությանը:
Փոփոխությունում առաջարկվում է հիշատակի օր ընդունել դեկտեմբերի 9-ը, որովհետեւ 1948թ. հենց այդ օրը ընդունվել է ՄԱԿ-ի՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ պատժման կոնվենցիան:
Օրինագիծը պատրաստել են 2 խմբակցությունների պատգամավորներ՝ Արտակ Զաքարյան, Կորյուն Նահապետյան, Շիրակ Թորոսյան (Հայաստանի հանրապետական կուսակցություն) եւ Ալեքսանդր Արզումանյան, Զարուհի Փոստանջյան, Թեւան Պողոսյան (Ժառանգություն):





























