Բարսելոնայի կիսապաշտպան Չավին խոստովանել է, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակումը Մադրիդի Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնում լրացուցիչ խթան կհանդիսանա կատալոնյան ակումբի համար:  Իսպանական մամուլի համաձայն, Չավին Մոուրինյոյին անվանել է մեծագույն մարզիչ եւ նշել, որ նրա հետ մրցակցությունը Իսպանիայի առաջնությունում միայն կմեծացնի Բարսելոնայի մոտիվացիան: Անցած տարի հսկայան ներդրումների շնրոհիվ Արքայական ակումբը գնեց մեծագույն աստղերի, այժմ էլ հրավիրել է աշխարհի լավագույն մարզիչներից մեկին` ցանկանալով վերջապես տիտղոս նվաճել: Չավին որեւէ կանխատեսում չի արել առաջիկա մրցաշրջանի մասին: