Նախորդ շաբաթվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել եւ արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում: Մեկ ահազանգ էլ ստացվել է թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով, սակայն տեղում կատարված ուսումնասիրության ընթացքում ապօրինի շինություն չի հայտնաբերվել:
Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել:





























