«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 18.00-ից մինչեւ փետրվարի 13-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Իսակովի պող. 1-11 համարների, Աթենքի փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու եւ պուրակի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: