26-ամյա երիտասարդին առեւանգել են եւ ծեծի ենթարկել: Այս մասին ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել նրա 60-ամյա մայրը:

Երիտասարդին առեւանգել են Վազգեն Առաջինի փողոցից, մարմնական վնասվածքներ հասցրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երիտասարդին առեւանգելու պատճառը աղջիկ է եղել: