Հայաստանը Լատվիայի համար Հարավային Կովկասում միշտ կարեւոր գործընկեր է եղել, եւ մենք մտադիր ենք շարունակել քաղաքական երկխոսությունը։  Այս մասին փետրվարի 12-ին «Եվրամիությունում Լատվիայի նախագահության առաջնայնություններն ու Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեն։

Դեսպանի խոսքով՝ այդ մասին է վկայում Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչի վերջին այցը Հայաստան։ «Արեւելյան գործընկերություն»  ծրագիրը Եվրամիությունում Լատվիայի նախագահության առաջնայնություններից մեկն է։ Մենք պլանավորում ենք հաստատել «Արեւելյան գործընկերության» կարեւորությունը՝ իբրեւ ԵՄ քաղաքականության մաս։ Լատվիան մտադիր է ամրապնդել «Արեւելյան ագործընկերության» միասնական հարթակը»,- ասել է Էլիտա Գավելեն։