Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին գողացողը մեկ այլ գողություն էլ է հեղինակել:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողությունն օրերս բացահայտվել է եւ գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 27-ամյա Արտակ Ա.-ն:
Փետրվարի 11-ին պարզվել է, որ նա մեկ այլ գողություն էլ է հեղինակել. 2014 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին /օրը պարզվում է/ բաց դռնից մուտք է գործել Բուզանդի փողոցի թիվ 24 տանը կից գտնվող խորդանոց եւ գողացել միկրոսխեմաներ, գունավոր մետաղներ եւ այլ իրեր` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:





























