Հունվարի 27-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1959 թ. ծնված Արամայիս Ց.-ն եւ հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելով՝ Նոր Խարբերդի տներից մեկից գողացել են երաժշտական կենտրոն, նվագարկիչ, հագուստեղեն եւ այլ ապրանքներ:
Փետրվարի 11-ին ոստիկանության Շենգավիթի եւ Նոր Նորքի բաժինների ծառայողները, նշված գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդ թաղամասից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սամվել Ա.-ին եւ 1991 թ. ծնված Մուշեղ Հ.-ին:
Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:





























