Նախագահի ելույթը դա վերլուծություն էր, որը ըստ էության էր, քաղաքական դաշտի եւ իրավիճակի սթափ գնահատական էր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելովփետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին քննադատող ելույթին:
Հարցին, թե ինչու հիմա ՀՀԿ-ն հիշեց Գագիկ Ծառուկյանի կատարած չարաշահումների մասին, Նաղդալյանը պատասխանեց. «Հիմա հիշելու խնդիրը չէ, երկրում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակի սթափ գնահատական է սա։ Սա քաղաքական ճնշում չէ»։
ԱԺ փոխնախագահը նաեւ նշեց, որ մտահոգություն չունի, որ երկրում կարող է լինել իշխանափոխություն. «Մտավախություն չունենք, որովհետեւ իշխանափոխության համար խնդիր չենք տեսնում»։
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























