Ազգային անվտանգության խորհրդում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անդամությունը ուժը կորցրած է ճանաչվել։
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, որոշում է կայացել ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը:
Ըստ հրամանագրի տվյալ կետի՝ Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ԱԱԽ անդամ էր դարձել, իսկ այժմ անդամությունից զրկվում է։
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ընդունում է իր սխալը Գագիկ Ծառուկյան «քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար», եւ պատրաստվում է շտկել այդ սխալը: Մասնավորապես, նա ասել էր, որ իր հրամանով Ծառուկյանը կազատվի Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, քանի որ «երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»: Նույն՝ բացակայությունների պատճառով Սերժ Սարգսյանը հրահանգել է համապատասխան գործընթաց սկսել Ազգային ժողովում: Նախագահը նաեւ հորդորել է վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել տարիներ շարունակ Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամի չվճարվող հարկերի մասին լուրերի իսկությունը: Վաղը Սերժ Սարգսյանը կհրավիրի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել Ծառուկյանի կողմից «բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերի հետ»:





























