Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համակարծիք է փետրվարի 12-ին ՀՀԿ Խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ սուր քննադատությանը:

«Կարծում եմ՝ ճիշտ գնահատականներ էին: Որպես քաղաքական թիմի անդամ՝ պաշտպանում եմ Սերժ Սարգսյանի հարցադրումները, համակարծիք եմ: Սերժ Սարգսյանը լայնախոհություն ցուցաբերեց եւ տվեց քաղաքական գնահատական»,- նիստից հետո լրագրողներին ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին  հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։