Ավստրալական Սիդնեյ քաղաքի ոստիկանները պղպեղային գազ են օգտագործել բարձրագույն կրթության բարեփոխումենրի դեմ բողոքող ուսանողների դեմ։

Շուրջ 40 ուսանող ուրբաթ առավոտյան բողոքի ակցիա են կազմակերպել շինության մուտքի մոտ, որտեղ ելույթ էր ունեցել կրթության նախարար Քրիստոֆեր Փայնը։ Ոստիկանները հատուկ միջոցների են դիմել, երբ որոշ ցուցարարներ փորձել են շինությունից ներս մտնել։

«Սա ոստիկանական պետություն չէ, մենք ցույցի իրավունք ունենք»,- հայտարարել են ցուցարարները։ Նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել եւ բողոքել են գազից ստացած այրվածքներից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավստրալիայի ուսանողներն արդեն մի քանի ամիս բողոքում են համալսարանների նկատմամբ պետական հսկողություն սահմանելու որոշման դեմ, որը կարող է հանգեցնել ուսման վճարի բարձրացմանը եւ բարձրագույն կրթությունը պակաս հասանելի կդարձնի ուսանողների համար։