Հնդկաստանում ուղեւորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, իսկ 100-ը ստացել տարբեր աստիճանի վսասվածքներ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Hindu-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Կարնատակա նահանգի մայրաքաղաքի՝ Բանգալոր քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով 07:35-ին:

Երկաթգծերի ոլորտում աշխատող աղբյուրները նշում են, որ ռելսերից դուրս է եկել գնացքի 9 վագոն:  Ըստ նախնական տվյալների, երկաթգծի վրա ժայռաբեկոր է ընկել, ինչը դարձել է վթարի պատճառ:

Տուժածները տեղափոխվել են Կարնատակա եւ Տամիլնադու նահանգների մոտակա հիվանդանոցները: Դեպքի վայրում աշխատում է ծանր տեխնիկա, սկսվել է դեպքի նախաքննություն: