Լոս Անջելեսում 15-ամյա դպրոցական Ջամար Նիքոլսոնը հրազենային վնասվածք է ստացել մեջքից, երբ ոստիկանության սպան նրա ձեռքին խաղալիք ատրճանակ է նկատել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ը: Դրանից հետո  տղային ձերբակալել են եւ տեղափոխել հիվանդանոց:

Ջամարը պատմել է, որ առավոտյան ժամը 7:40-ին նա ընկերների հետ քայլում էր փողոցով, երբ լսեց «Կանգնի´ր» հրահանգը: Նա շրջվել եւ տեսել է քաղաքացիական հագուստով եւ ատրճանակով տղամարդու, իսկ հաջորդ վայրկյանին դեռահասը մեջքի հրազենային վնասվածքով արդեն պառկած էր գետնին:

Պարզվում է, որ Ջամարի ձեռքին խաղալիք ատրճանակ է եղել, ինչը գրավել է ոստիկանի ուշադրությունը: